կարևոր
1192 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-12-16 09:01
Հասարակություն

Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելել են

Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելել են

Երևան ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին, ով եկել էր ծնողների շիրիմներին այցելելու, «Զվարթնոց» օդանավակայանում ասել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է: Այս մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից:

Զվարթնոց օդանավակայանի անձնագրային անցակետում նրան արգելել մտնել Հայաստան։ Նախ ստիպել են սպասել շուրջ երկու ժամ, ապա առանց պատճառը նշելու՝ տեղեկացրել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։ 

Միհրանյանը շուրջ 10 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնության Նախագահական խորհրդում, Կրեմլում արտաքին քաղաքական գծով ամենաազդեցիկ խորհրդականներից է եղել, և առհասարակ Ռուսաստանում քաղաքական էլիտայի կողմից ամենաընկալելի հայ վերլուծաբաններից մեկն է։