|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նա 2018 թվականի մայիսին մտել էր «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ` 500 հազար դոլար հափշտակելու նպատակով, սպանել էր բանկի անվտանգության աշխատակիցներից մեկին և 1 ոստիկանի, վնասվածք հասցրել մեկ այլ աշխատակցի։
Դատախազը 2024 թվականի մարտի 5-ին իր ճառով միջնորդել էր Դանիել Դանիելյանին մեղավոր ճանաչել առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարած ավազակության, այլ հանցանքը թաքցնելու և դրա կատարումը հեշտացնելու նպատակով ծառայողական գործունեության կատարման մեջ գտնվող երկու անձանց նկատմամբ շահադիտական դրդումներով սպանության, սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար և մեղադրյալի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը:
Դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով, Դանիել Դանիելյանը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ցմահ ազատազրկումը: