Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Անկարայի Ծանր հանցագործությունների 17-րդ դատարանը վճիռ է կայացրել Թուրքիայում ահաբեկիչ համարվող կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներ վերաբերյալ:
Դատավճիռը հրապարակվել է Անկարայի Սինջան շրջանում գտնվող դատարանի շենքում: Ընդհանուր առմամբ, գործով անցնում է 224 մեղադրյալ, այդ թվում` նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Աքըն Օզթյուրքը. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Դատարանը 17 մեղադրյալի դատապարտել է 141 ցմահ ազատազրկման: Այս 17 զինվորականները սահմանադրական կարգը տապալելու համար դատապարտվել են մեկական ցմահ ազատազրկման, իսկ ևս 139 ցմահ ազատազրկման` Անկարայում զոհված 139 քաղաքացիների գործով: Եվս մեկ ցմահ ազատազրկում ավելացել է «նախագահի դեմ մահափորձ» հոդվածով:
Նշենք, որ 2016 թ. հուլիսի 15-ի անհաջող ռազմական հեղաշրջման հետևանքով մահացել էր 251 մարդ: