կարևոր
538 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-11 13:14
Քաղաքական

Հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվում է. ՀՀ նախկին արտգործնախարարը` ՀԱՊԿ-ի մասին

Հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվում է. ՀՀ նախկին արտգործնախարարը` ՀԱՊԿ-ի մասին

Համաշխարհային կարգի փլուզման պայմաններում միջպետական հարաբերությունների որոշիչ գործոն է դարձել ուժային քաղաքականությունը, և ՀԱՊԿ-ը պետք է ադապտացվի ներկա իրավիճակին: Այս մասին «ՀՀ-ն և ՌԴ-ն՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով դիվանագետների խորհրդի ու МГИМО-ի գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:

«ՀԱՊԿ-ը կարիք ունի հարմարվելու ներկա իրողություններին։ Հավաքական անվտանգության բուն սկզբունքը չի կարող օպերատիվ և արդյունավետ կերպով համահարթեցնել ժամանակակից մարտահրավերները, քանի որ երկրները յուրովի են մեկնաբանում անվտանգության սպառնալիքների մակարդակը և համապատասխան որոշումներ կայացնում», - նշեց Այվազյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը, հազարավոր արցախցիների բռնագաղթը, էթնիկ զտումները, ինչպես նաև հենց Հայաստանի դեմ սկսված պատերազմը, հետզհետե մեր երկու երկրները հեռացրել են իրարից:

Դիվանագետի պնդմամբ՝ պետք է ողջ ուշադրությունը սևեռել անվտանգության քաղաքականության վրա և նպաստել, որպեսզի էքզիստենցիալ սպառնալիքները չեզոքացվեն: