|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի կանոնադրական հանձնախումբը ձայների` 9 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Արցախի ճանաչման բանաձև, ըստ որի` Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը դիմում է ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին, որպեսզի նեցուկ կանգնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
Բանաձևը ներկայացված էր Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի (Statye Assembly) անդամ Մայք Կաթոյի կողմից, որին, իբրև համահեղինակներ, միացել էին Քաջո Աշաճյանը, Ադրին Նազարյանը, Սքոթ Ուիլքը, Չերըլ Բրոունը:
Մայիսի 8-ին այս բանաձևը կդառնա Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի լիագումար նիստի օրակարգի նյութ:
Լոս Անջելեսում հրապարակվող «Ասպարեզ» օրաթերթը տեղեկացնում է, որ Նորա Հովսեփյանի հետ, ի նպաստ բանաձևի, վկայություն են տվել Ալինա Նալբանդյանը (Շահումյանի գրավյալ շրջանից) եւ Սեւակ Խաչատուրյանը (Ամերիկայի Հայկական խորհրդի անդամ):