կարևոր
400 դիտում, 12 ժամ առաջ - 2024-12-04 10:45
Հասարակություն

Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան․ «Հրապարակ»

Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր,գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ Մեզ պատմեցին,որ քաղաքային իշխանությունները նախապես խոստացել են տոմսային միասնական համակարգի գործարկումից եւ հետո բարձրացնել վարորդների աշխատավարձերը, սակայն խոստումը չեն կատարել, իսկ նախկին՝ ստվերային շրջանառությամբ աշխատած վարորդները հույս ունեն, որ համախմբված գործադուլով կարող են հասնել նպատակին, քանի որ քաղաքային իշխնությունը ամեն ինչ կանի հասարակական տրանսպորտի պատճառով բարձրացած հանրային դժգոհությունը բունտի չվերածելու համար:

Սակայն իշխանությունը հակաքայլերի անցավ, երեկ տեղում մի քանիսին ազատեցին աշխատանքից` փորձելով բռնել մյուսների վախը եւ վերադարձնել աշխատանքի, սակայն հարցը դրանով չլուծվեց, մի քանիսն ընդամենը վեադարձան, երեկոյան արդեն լուրեր կային,որ իրավապահներն են «դուրս եկել» վարորդների վրա, իսկ իշխանությունը ոտուձեռ ընկած ինչքան համայնքային հիմնարկ ու մարզային կառույց ունեն, հրահանգել են, որ վարորդ ուղարկեն երեւան, որ այսօր ավտոբուսները վարեն եւ քաղաքը կաթվածահար չլինի: