կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 11:00
Հասարակություն

Ուշադրություն վարորդներ` սեպտեմբերի 1-ից՝ նոր արագաչափեր

Ուշադրություն վարորդներ` սեպտեմբերի 1-ից՝ նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի սեպտեմբերի 1-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

 

1.«Մ-12 Գորիս-ԼՂՀ սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ (Գորիս քաղաքի վարչական տարածք, Արցախյան խճուղի)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

2.«Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 115-րդ կմ (Սպիտակ քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

3.Երևան քաղաքի Էրեբունի փողոց՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

Տեղեկացնում ենք նաև, որ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կգործարկվեն դպրոցների հարակից ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը.

 

1. Տիգրան Պետրոսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


2. Ա. Ավետիսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

 

3. Ռուբինյանց փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

 

4. Օրբելի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ

 

Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին` 08:00 - 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

 

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: