|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Մոսկվան բացասաբար է վերաբերվում ինքնիշխան պետությունների գործերին միջամտելու ցանկացած փորձի, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Վրաստանում բողոքի ակցիաների հետ կապված պատժամիջոցներ կիրառելու Բալթյան երկրների ծրագրերը, փոխանցում է РИА Новости-ն։
«Այն, ինչ տեղի է ունենում, ըստ էության, Վրաստանի ներքին խնդիրն է։ Ես կցանկանայի սահմանափակել իմ մեկնաբանությունը միայն այսքանով»,- լրագրողներին ասել է Գալուզինը:
Ավելի վաղ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցահկնան հայտարարել էր, որ Լիտվան, Լատվիան և Էստոնիան ազգային պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու մեջ ներգրավված անձանց դեմ։
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին: