Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, հայտնել է նահանգապետ Ամր Հանաֆին։
«Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին հայտարարել է, որ այժմ 28 մարդ հաջողությամբ փրկվել է Մարսա Ալամ քաղաքից հարավ գտնվող Sea Story զբոսանավի խորտակման միջադեպից, և որոնումները շարունակվում են 17 անհետ կորածների համար», - ասվում է նահանգային կառավարության հայտարարության մեջ։
Հավանականություն կա, որ փրկվածների մի մասին վերցրել է որոնողափրկարարական ինքնաթիռը: Մյուսներին փրկելու համար ուղարկվել է ֆրեգատ, գրում է life.ru-ն։
Հիշեցնենք՝ երեկ ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավը խորտակվել էր Կարմիր ծովում՝ Եգիպտոսի Մարսա Ալամ ափերի մոտ։