կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-26 10:27
Հասարակություն

Փրկարարները շարունակում են որոնել Սևանում խորտակված մոտորանավակի ձկնորսներին

Փրկարարները շարունակում են որոնել Սևանում խորտակված մոտորանավակի ձկնորսներին

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17.25-ին, ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը մնացել են ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում մոտորանավակը խորտակվել է, ինչի հետևանքով այնտեղ գտնվող 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, 1985 թ. ծնված Դ. Վ.-ը  և Ա. Թ.-ը (մոտ 28 տ) հայտնվել են ջրում:

Հ. Մ.-ը լողալով դուրս է եկել ափ և ահազանգել ընկերների՝ լճից ափ դուրս չգալու վերաբերյալ: 

Ժամը 21.40-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ առավոտյան վերսկսվելու նպատակով:

Փրկարարներն ափամերձ տարածքում իրականացնում են հերթապահություն:

Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.00-ին Դ. Վ.-ի  և Ա. Թ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայրում են ՄՃԿԿ ՕԽ-ն, ՀՋՋ-ի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: