|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կանադայի կառավարությունը մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար (3,2 միլիարդ դոլար) ռազմական ծախսերի վրա», -ասել է նա։
Խոսելով Կիևի կարիքների համար վերջին ռազմական ծախսերի մասին՝ նա հիշեցրել է, որ Օտտավան ֆինանսավորել է ուկրաինացի օդաչուների ուսուցումը F-16 կործանիչներ վարելու համար, ինչպես նաև NASAMS-ին է փոխանցել զենիթահրթիռային համակարգ։