Փոխարժեքներ
22 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.74 |
EUR | ⚊ | € 416.6 |
RUB | ⚊ | ₽ 4.0489 |
GBP | ⚊ | £ 493 |
GEL | ⚊ | ₾ 139.52 |
Ավելի վաղ ՀԹՇ-ն առաջարկել էր ՍԺՈՒ-ին եւ այլ զինված խմբավորումներին մտնել սիրիական նոր բանակի կազմի մեջ: Սակայն քրդերը պնդում են՝ որպես պայման իրենց՝ Սիրիայի հյուսիսում, տրամադրվի ինքնավար կարգավիճակ։ Հայտնի է դարձել նաեւ՝ առաջին շփումն է տեղի ունեցել Սիրիայի հյուսիս-արեւելքում քուրդ ներկայացուցիչների եւ իսրայելցի պաշտոնյաների միջեւ: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար, սենատոր Մարկո Ռուբիոն, ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտարարել է ՍԺՈՒ-ի հետ համագործակցությւոնը շարունակելու անհրաժեշտության մասին: Շատ փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի նման ջանքերը կապված են այդ տարածաշրջանում Իսրայելի համար ֆորպոստ ստեղծելու ցանկության հետ, ինչը կտրուկ մերժում է առաջացնում Թուրքիայի կողմից, որը Ասադի տապալումից հետո ստեղծվծ ամերիկա-իսրայելական ռազմական հավասարակշռության խորապատկերին քրդական կազմավորումների դեմ ռազմական գործողություն սկսելու որոշման շեմին է:
Հիշեցնենք՝ Սիրիայում քրդերի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները սկսեցին զարգանալ 2014 թ-ին «Քոբանիի» հայտնի ճակատամարտից հետո, երբ քուրդ մարտիկները էքզիստենցիալ պատերազմ էին մղում ԴԱԻՇ-ի դեմ: Այդ ժամանակից ի վեր Վաշինգտոնը քրդերին համարում է միջազգային կոալիցիայի ռազմավարական գործընկերներ ահաբեկչության դեմ պայքարում, սակայն նրանց հարբերությունները վաղուց քաղաքական դաշինքի նշաններ են ձեռք բերել: Այժմ Սիրիայում ռազմական գործողությունները՝ դրանցում Թուրքիայի հնարավոր ներգրավմամբ, խնդիրներ են առաջացնում Թրամփի առաջ։ Մի կողմից՝ ինչպես հարաբերություններ կառուցել Դամասկոսում թուրքերի կողմից աջակցվող ջիհադական ուժերի հետ, որոնք Վաշինգտոնի կողմից դեռեւս քաղաքական նույնականացում չեն ստացել, մյուս կողմից՝ ապահովել Իսրայելի անվտանգությունը, վերջապես կողմնորոշվել Սիրիայի քրդերի ապագա հեռանկարների հարցում, աբյց Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների համատեքստում։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Թրամփի շրջապատում տեսակետ կա, որ «անհրաժեշտ է Անկարային զրկել Դամասկոսի ուղղակի կառավարման հնարավորությոնոներից»՝ այն փոխարինելով «Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի գլխավորած արաբական կոալիցիայի ուղղակի օգնությամբ»: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը հասկանում է՝ Սիրիայում իր զորքերի ներկայությունը խոչընդոտում է ինչպես Իրանի վերադարձին Սիրիա, այնպես էլ սահմանափակում է Անկարայի համակարգումը Դամասկոսի հետ: Հատկանշական է՝ այդ ուղղությամբ այժմ փակ շփումներ են իրականացվում ինչպես Անկարայի եւ Էրբիլի միջեւ՝ «քրդական միասնական ճակատի ձեւավորումը թույլ չտալու» նպատակով, այնպես էլ ՀԹՇ-ի եւ ՍԺՈւ-ի առաջնորդների միջեւ, որոնք համակարգվում են ամերիկյան կողմից։ Ձեւավորվում է ինտրիգային սխեմա։ Եթե ՀԹՇ-ն համաձայնի Սիրիայի քրդերի ինքնավարության կարգավիճակի հետ Սիրիայի հաջորդ կառավարության շրջանակներում, ապա, ամերիկացի եւ իսրայելցի փորձագետների կարծիքով, կարող են երաշխիքներ հայտնվել Սիրիայի էթնիկ բաղադրիչների սահմանադրական իրավունքների պաշտպանության համար: Դրան կհաջորդեն պատժամիջոցների չեղարկումն ու Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների գիրկը՝ Մոսկվայի ու Թեհրանի երկար տարիների ազդեցությունից հետո, իսկ այժմ՝ Անկարայի ազդեցության չեզոքացումը։
Պատահական չէ՝ Էրդողանը, արձագանքելով արդեն ցմահ ազատազրկման մեջ գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ փոխըմբռնման Վարշավայի կոչերին, սկսել է ակտիվորեն մանեւրել, բայց վերացական մտադրույոթւններով անջատել ահաբեկչական հայտարարված PKK-ն քրդական այլ կազմակերպություններից, որտեղ «ներկա են Օջալանի կողմնակիցները»։ Բայց նա հասկանում է՝ Սիրիայից «քրդական տարրերի պարզ հեռացումը չի ստացվի։ Ավելի հավանական է Սիրիայի նոր վարչակազմին Սիրիայի քրդերի ինտեգրման սցենարը, ինչը հնարավոր է միայն Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայության եւ Իսրայելի թիկունքային աջակցության դեպքում: Փաստորեն ստացվում է՝ Անկարայի հույսերը, թե Ասադի տապալումը կնշանակի քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների ներկայության դադարեցում իրենց սահմանների երկայնքով, ձախողվում են։ Մինչ Էրդողանը, հավասարակշռելով պատերազմի եզրին, սպասում է, թե երբ Թրամփը կբացահայտի իր ծրագրերն այդ հարցում։ Քրդական ռեբուսը տարածաշրջանում մեծ իրադարձություններ է կանխատեսում։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի