| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում  շարունակվում է  Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը, որը գտնվում է վկային լսելու և հարցեր ուղղելու փուլում։
Գործով անցնող վկայի ցուցմունքներում պաշտպանական կողմը հակասություններ արձանագրեց և միջնորդեց դատարանին՝ հրապարակելու նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը։ Լսելով կողմերին դատավորը բավարարեց փաստաբանների միջնորդությունը՝ նշելով․ «Վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում հակասություններ կան»։
Նշենք, որ դեռևս 2022թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, ԱԺ 6-րդ գումարման նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
2022թ. օգոստոսի 11-ից Սուրեն Մանուկյանն ազատազարկված է։ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու և իրեն մեղավոր չի ճանաչում։
Հերմինե Զեյնալյան
Մանրամասն՝ տեսանյութում։