|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Այսօր Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարեց ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը, և Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում:
ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին` ճանաչել ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը իր «ԿամԱԶ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Նա դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ պատժի մնացած մասը կրելու: