Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
2. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) եւ առհասարակ հայկական լոբբին ԱՄՆ-ում պետք է էապես խմբագրեն իրենց դիրքորոշումն ու աշխատանքը: Այժմ իշխանությունը ԱՄՆ-ում միաձույլ է: «60 կոնգրեսականների հայտարարությունների» կարգի խաղերը եւ միջկուսակցական տարաձայնություններն այլեւս ավարտված են: Այժմ արդեն չեն լինի «արդարացումներ», եթե նախագահը չցանկանա ճնշել Ադրբեջանին եւ վերադարձնել Արցախին վիճելի կարգավիճակը: Համապատասխանաբար, Ամերիկայի հայերն էլ պետք է առավել հստակ պահանջներ հայտարարեն եւ առավել ագրեսիվ միջոցներով:
3. Այն հնարավորւթյունները, որոնք պայմանավորված են ամերիկյան իշխանության նորացմամբ, փաստացի վերանում են Հայաստանի «վերեւների»՝ հստակ ձեւակերպված հարցադրումների բացակայության, պառակտված քաղաքական էլիտայի եւ մանավանդ հայ ժողովրդի լռության ու անտարբերության պատճառով: Թրամփը, ինչպես եւ Պուտինը, ավելի հայ չի լինի, քան իրենք՝ հայերը: Հատկապես միանգամայն ինքնավստահ հանդես եկող Էրդողանի եւ իր շահերն ակտիվ առաջ տանող Ալիեւի առկայության պայմաններում: Հայաստանի աշխարհաքաղաքական ձախողումների գլխավոր գործոնն ու երաշխիքը Փաշինյանն է: Ինքնիշխանությունը կորցրած երկրի համար իզուր են ԱՄՆ-ի նախագահի շրջահայացության հետ կապված հույսերը:
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի