Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ստեղծված իրավիճակւմ արտաքին բնույթի սիմվոլիզմը շատ է։ Նախ, ԱՄՆ նախագահական ընտրությունների մեկնարկի օրը կառավարությունում կադրային փոփոխություններ կատարելու Նեթանյահուի որոշումը պատահական չի թվում: Գալանտի պաշտոննկությունը կարող էր իրականացվել ավելի վաղ կամ ավելի ուշ՝ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հայտնվելուց հետո: Նրա տարձայնությունները Նեթանյահուի հետ բաց ձեւով՝ վիճելի խնդիրների շաղ տալով, սկսվել էին դեռեւս 2023ի մարտին, երբ ռազմական գերատեսչության ղեկավարը քննադատեց նրա «դատական բարեփոխում՛ նախաձեռնությունը։ Բայց գլխավորն այն էր, որ Գալանտը շփումներ էր հաստատում ԱՄՆ-ի հետ՝ բարձրաձայն եւ լուռ՝ Գազայի եւ Լիբանանի իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Նա կողմ էր Գազայի ներքին մասը պաղեստինյան իշխանություններին հանձնելուն եւ դեմ էր Լիբանանում ցամաքային ռազմական գործողությանը։
Երկրորդ, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին կոչ է արել միջազգային հանրությանը ազդեցություն գործել Իսրայելի վրա, որպեսզի վերջինս անհապաղ դադարեցնի կրակը եւ սկսի հետեւել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւին: Նա կրկին աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձենություններին, որոնք ուղղված են Իսրայելի եւ Լիբանանի միջեւ «երկշաբաթվա ընթացքում» ժամանակավոր հրադադարի հաստատմանը, ինչը կարող է վերջ դնել «Հըզբոլլահի» հետ բախումներին: Ավելի վաղ Նեթանյահուն աջակցել էր նման ծրագրին։
Երրորդ՝ բոլոր նախանշաններով տապալվում են բանակցությունները Կահիրեում։ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը անհամաձայնություն է հայտնել Եգիպտոսի դիրքորոշման հետ, որն աջակցում է Պաղեստինի կենտրոական խորհրդի կարգավիճակի վերանայմանը՝ որպես բանակցություններում Պաղեստինի ժողովրդի ներկայացուցիչ, հայտարարելով, որ «կզմակերպության վերակազմավորման մասին խոսակցություններն այս պահին հրատապ չեն եւ չպետք է արագացվեն Գազայի իրավիճակի հետ կապված այլ ուղղությունների հետ կապված»: Նշենք՝ նախորդ հանդիպումների ժամանակ հաջողվել էր զգալի չափով պայմանավորվել ժամանակավոր կոմիտեի կազմի եւ նրա անդամների անունների շուրջ, իսկ անդամների անունները հայտարարելուց հետո «ընդհանուր կոմիտեն» պետք է ծավալուն բանակցությունների դուրս գար Գազայի հատվածի կառավարման շուրջ:
Վերջապես, չորրորդ․ հենց հիմա ԱՄՆ - ն որոշել է Շվեյցարիայի միջոցով կրկին զգուշացնել Իրանին, որպեսզի նա, օգտվելով Իսրայելում ստեղծված իրավիճակից, հարձակում չձեռնարկի նրա վրա։
Դա կապված է տարածաշրջանում աշխարհաքղաքական դեկորացիայի փոփոխության հետ։ Այս համատեքստում Իսրայելի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Սաարի նշանակումը լուրջ իմաստ է ստանում՝ կապված երկրի արտաքին քաղաքականության մեջ փոփոխվող վեկտորների հետ։ Նա իսրայելցի քաղաքական գործիչ է, ծնվել է Թել Ավիվում 1966 թ-ի դեկտեմբերի 9-ին: Նրա ծնողները Իսրայել են ներգաղթել 1965 թ-ին՝ Արգենտինայից։ «Գոլանի» բրիգադում որպես հետախուզության կրտսեր սպա ծառայելուց հետո քաղաքագիտություն է սովորել Թել Ավիվի համալսարանում, այնուհետեւ իրավագիտություն՝ նույն ուսումնական հաստտությունում։ 1995-1997-ին նշանակվել է գլխավոր դատախազի օգնական, իսկ 1997-1998-ին՝ գլխավոր դատախազի տեղակալ։ Նա նաեւ 1999, 2001-2002 թվականներին զբաղեցրել է Նեթանյահուի կաբինետի քարտուղարի պաշտոնը, 2003ին ընտրվել է Քնեսեթում, զբաղեցրել է «Լիկուդ» խոհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնը, ինչպես նաեւ ակտիվ լոբբիստ է եղել: 2023ի հոկտեմբերի 1-ին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո Սաարը դարձավ Իսրայելի 37րդ կառավարությունում առանց պորտֆելի նախարար։ Նա դեմ է երկու պետությունների ստեղծման որոշմանը, քանի որ «սխալ է համարում վերադառնալ պաղեստինյան պետության ստեղծման գաղափարին»: Իր հայտարարություններից մեկում նա պնդում էր․ «Հորդանան գետի եւ ծովի միջեւ այլ անկախ պետություն չի լինի», սիկ վերջերս կառավարության նիստում նա հայտարարեց՝ Իսրայելը պետք է Մերձավոր Արեւելքում պայքարը տեղափոխի «ներքին շրջագիծ»՝ աջակցելով անջատողական շարժումներին, մասնավորապես՝ քրդերի եւ դրուզների՝ իրենց պետականությունը ստեղծելու ձգտմանը: Այս կապակցությամբ իսրայելական Haaretz պարբերականը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, պնդում է՝ ԱՄՆ-ն «աշխատելու է Իսրայելի պաշտպանւթյան նոր ղեկավարի հետ, սակայն սերտ կապեր չի պահպանելու Սաարի հետ»:
Այսպիսով՝ Նեթանյահուի կառավարությունում կադրային «փոխատեղումները» ծրագրային բնույթ են կրում։ Իրադարձությունների նման ընթացք էին կանխատեսում լիբանանյան հայտնի Al-Akhbar լրատվական եւ ամերիկյան Newsweek պարբերականնեչն այն բանից հետո, երբ Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ցուցադրեց իր լիբանանյան քարտեզները՝ «մեծ Հրեաստանի» սահմանների նշումով: Նախագիծը նախատեսում է Լիբանանից «Հըզբոլլահի» դուրս մղում, ինչն արդեն տեղի է ունենում, եւ Լիբանանի նախագահի ընտրություն, «որը շիա աշխարհազորի դաշնակիցը չէ»: Newsweek-ի փոխանցմամբ՝ «Լիբանանում մեծ քաղաքականություն կվերադարձնեն մարոնիտներին, հնագույն քրիստոնեական էթնոկրոնական խմբին, որն արմատավորված է Լեւանտի փյունիկյան եւ հելլենիստական համայնքներում, նրանց հնարավորություն կտան Լեռնային Լիբանանի տարածաշրջանում փոքր, կառավարելի պետության հիմքերը դնել՝ ներառելով Բեկաայի հովիտը, Տրիպոլին եւ հարավային ափամերձ շրջանները, որպեսզի իրենց մեջ չներծծեն մահմեդական բնակչությանը»: Դա թույլ կտա արագ կամուրջներ կառուցել Եվրոպայի հետ, իսկ ապագայում, հնարավոր է, միանալ համադաշնությանը Իսրայելի հետ, որը կդառնա «մեծ Հրեաստան»։ Եթե Նեթանյահուի մոտ նման գործողություն ստացվի, նրան վիճակված է հատուկ տեղ զբաղեցնել Իսրայելի պատմության մեջ։ Հակառակ դեպքում անխուսափելի հրաժարականը եւ հնարավոր դատական հետապնդումը։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի