|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 13-ից Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը սկսում է իրենց նոր ղեկավարի, միևնույն ժամանակ` երկրի հաջորդ վարչապետի ընտրությունները. գրում է BBC-ն:
Նշվում է, որ 10 թեկնածուների համար քվեարկելու են Համայնքների պալատի պահպանողական պատգամավորները, իսկ այն թեկնածուները, որոնք առնվազն 17 ձայն չեն հավաքի, դուրս կմնան ընտրապայքարից:
Լրատվամիջոցի տեղեկություններով`արդեն հաջորդ շաբաթ կրկին կանցկացվեն քվեարկություններ` մինչև այն պահը, երբ պայքարում կմնա միայն 2 թեկնածու: Ի վերջո, ընտրություններում հաղթանակ տարած մասնակիցը կհաջորդի գործող վարչապետ Թերեզա Մեյին:
Հաջորդ վարչապետի անունը պարզ կդառնա մինչև հուլիսի 22-ը:
Հավելվում է նաև, որ պահպանողականների մեծագույն մասի աջակցությունն ու հարգանքը վայելում է ՄԲ նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: