|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Գերմանիան դիվանագիտական նոտա է հղել Պեկինին՝ Չինաստանից Եվրոպա միկրոչիպերի արտահանման արգելքի վերաբերյալ: Bild-ի տվյալներով՝ արգելքը գերմանական արդյունաբերությանը լուրջ խափանումների է ենթարկել ավտոմոբիլային և էլեկտրոնիկայի արդյունաբերության համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման հարցում:
Ճգնաժամը սկսվել է ավելի վաղ չինացի ներդրողներին պատկանող հոլանդական Nexperia ընկերության ազգայնացումից, որից հետո Պեկինը դադարեցրել է կիսահաղորդիչների արտահանումը Եվրամիություն:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն հաստատել է, որ Բեռլինը պաշտոնական նոտա է հղել Չինաստանի առևտրի նախարարին:
«Մենք լուրջ հարված ենք ստացել միկրոչիպերի պակասից, քանի որ Գերմանիայի տնտեսությունը կախված է այդ մատակարարումներից: Մենք հանձնառու ենք արագ դեէսկալացիայի և արտահանման վերսկսմանը»,- նշել է Ռայխեն: