կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 16:22
Քաղաքական

Բնական գործընթաց է` սկսում ես մեծ խմբով, հետո փոքրանում է. Վարդան Օսկանյան

Բնական գործընթաց է` սկսում ես մեծ խմբով, հետո փոքրանում է. Վարդան Օսկանյան

Հետընտրական շրջանում մեծ է համագործակցության հնարավորությունն ինչպես «Ծառուկյան դաշինք»-ի, այնպես էլ այլ քաղաքական գործիչների հետ, ովքեր գործելու են ընդդիմադիր դաշտում. այսօր լրագրողներին ասաց «Համախմբում» կուսակցություն ղեկավար Վարդան Օսկանյանը՝ իր, Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումից հետո:

«Ընդդիմադիր ցանկացած ուժի, անխտիր բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել: Եթե պետք լինի ընդհանուր շտաբ ստեղծել, այդպիսի համագործակցության էլ ենք պատրաստ: Ընտրություններից հետո պատրաստ ենք համագործակցել, կառավարություն կազմել ցանկացածի հետ, որպեսզի հնարավորություն լինի Հայաստանում իրականացնել իշխանափոխություն»,- ասաց նա:

Անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի կողմից դաշինքը լքելուն ու ցուցակների հրապարակման հետ կապված նրա դիտարկումներին, թե  ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն է համակարգում իրենց ցուցակները, Օսկանյանը նախ նշեց, որ ուրիշների խոսքերը չի մեկնաբանում, ապա հավելեց, որ ինքը ցուցակների կազմման ու տեխնիկական այլ աշխատանքների հետ առնչություն չունի:

«Սա բանակցությունների արդյունքում ստեղծվելիք դաշինք պետք է լինի, ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի կարող պարտադրել: Դա շատ բնական գործընթաց է` սկսում ես մեծ խմբով, հետո փոքրանում է: Մենք այսօր մեզ համար ամբողջությամբ ընդունելի դաշինք ենք ստեղծել. եռյակի ղեկավարները մեծ փորձ ունեն և այն դեռ բաց է: Եթե ընդլայնվի, ավելի լավ, եթե` չէ, մենք ամբողջությամբ բավարարված ենք այս կազմով»,- ասաց Վարդան Օսկանյանը, ապա նշեց. «Մեր կողմից ստեղծվել է բանակցային աշխատանքային խումբ, իսկ այդ աշխատանքային խմբում Սամվել Բաբայանը որևէ տեղ ու դեր չի ունեցել»: