կարևոր
4942 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-24 18:38
Քաղաքական

ՌԴ-ում ապրելու բաղձանքը չիրականացավ, մուտքը փակվեց, որից դարձավ հակառուս. Արամ Զավենիչի թեկնածուի ոդիսականը

ՌԴ-ում ապրելու բաղձանքը չիրականացավ, մուտքը փակվեց, որից  դարձավ հակառուս. Արամ Զավենիչի թեկնածուի ոդիսականը

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը գրում է.

«Անկեղծ ասած, ինքս ունենալով ՌԴ Կառավարությանն առընթեր համալասարանի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտի կրթություն՝ միշտ անընդունելի եմ համարել, երբ ԶԼՄ-ները բոլոր «խոսացող գլուխներին» ներկայացնում են որպես քաղաքագետի: Չէ որ, դա նույնպես մասնագիտություն է, որը ձեռք բերելու համար հարկավոր են տարիներ:

Հարություն Մկրտչյանը այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ վերջին տարիներին միշտ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ։ Հուսանք՝ քաղաաքաԳետ այդպես էլ չդառնալու փորձից հետո՝ նա կկարողանա դառնալ քաղաքաՊետ։ Համենայնդեպս, ըստ իս, շանսեր ունի, քանի որ կարողանում է պոպուլիստական ականջահաճո ելույթներ ունենալ։

Ոչ վաղ անցյալում Հարությունը տարիներ շարունակ ապրում էր Մոսկվայում, որտեղ հետագայում ունեցավ միգրացիոն ծառայության խախտում, փորձեց փոխել անձնագիրը Մոսկվայի հյուպատոսությունում՝ չստացվեց, քանի որ նմանատիպ դեպքերում միայն «վերադարձ Հայրենիք» թուղթը կարող են տրամադրել: Այդտեղից սկսվեց իր պայքարը դեսպանության դեմ։ Հետո հիշում եմ, որ եթերով հանդես եկավ և կոչ արեց ՀԱՊԿ-ի դիմաց ցույց կազմակերպել, 1 օր անց չեղարկեց նախաձեռնությունը՝ կրկին եթերով հայտարարելով այդ մասին։ Վերջին տարիներին պայքարում է Ռուսաստան դեմ, քանի որ միգրացիոն կանոնները խախտելու պատճառով, մուտքը ՌԴ փակ է։ Շատ լավ հիշում եմ նաև իր ուղիղ եթերները, որոնք արվում էին Մոսկվայից և խստագույնս քննադատում ու ոչ միայն քննադատում, Նիկոլ Փաշինյանին։ Վաղուց չեմ հետևում իրեն և չգիտեմ այդ հարցում սկզբունքայնություն պահե՞լ է, թէ ՝ ոչ։

Սա պատմություն է այն մասին, որ պայքարը ոչ բոլոր դեպքերում է սկզբունքային և գաղափարային լինում, կարող է ուղղորդվել ինչ-որ ձախողումներով և լինել ոչ թէ հանուն գաղափարների, այլ ուղղակի՝ «դեմ»: Կարծում եմ՝ նա նույնպես դեմ կլիներ Եվրոպական Միությանը Հայաստանի ինտեգրվելուն, եթե նախկինում ապրեր Եվրոպայում և ունենար Եվրամիություն մուտք գործելու արգելք»։