|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է. «Այսօր, որպես Հայաստան–Արգենտինա և Հայաստան–Ուրուգվայ բարեկամական խմբերի ղեկավար, Ազգային ժողովում խմբի անդամների հետ հանդիպել եմ Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։
Հանդիպման ընթացքում ընդգծել եմ հայ–ուրուգվայական ավանդական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։ Հատուկ կարևորել եմ Ուրուգվայում գործող հայկական համայնքի դերը՝ որպես երկու ժողովուրդների միջև կամուրջ ծառայող կարևոր կառույց, որը նշանակալի ներդրում ունի բարեկամական կապերի ամրապնդման և պատմական հիշողության պահպանման գործում։
Քննարկել ենք հայ–ուրուգվայական հարաբերությունների հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային և մարդասիրական հարցեր։
Մասնավորապես, անդրադարձել ենք Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցին՝ ընդգծելով նրանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը և միջազգային իրավունքի նորմերի պահպանման կարևորությունը։
Անդրադարձել եմ նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին։ Կարևորել ենք միջխորհրդարանական բարեկամական խմբերի միջև ակտիվ համագործակցությունը՝ մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով»։