|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
«Այցելեցի Գյումրու ՁՊՎ և Արթիկի քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Գյումրու հայտնի դեպքերի ժամանակ և դրանից հետո ապօրինաբար ձերբակալված ու կալանավորված մեր հայրենակիցներին։
Տեսածս ու լսածս հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանում վերացել է արդարության ինստիտուտը․ գործում է ոչ թե օրենքը, այլ Փաշինյանի ռեժիմի քաղաքական հաշվեհարդարի մեքենան։
Մարդիկ կալանավորվում են ոչ թե հանցանք գործելու, այլ իրենց ազգային դիրքորոշման, արժանապատիվ կեցվածքի և իշխանության կեղծ քաղաքականությանը դեմ լինելու համար։
Այսօր իրավապահ համակարգը վերածվել է փաշինյանական ռեժիմի հրահանգները կատարող գործիքի, որը ժողովրդին պաշտպելու փոխարեն ծառայում է մեկ նպատակին՝ պահպանել ապազգային իշխանության աթոռը։
Այս չափի կալանավորումները խիստ մտահոգիչ են և վկայում են ժողովրդավարության բացակայության, իշխանության խուճապի և վախի մասին։
Ավելին՝ իշխանությունները արհեստականորեն սահմանափակել են կալանավորվածների մեծ մասի տեսակցությունները՝ փորձելով մեկուսացնել նրանց և լռեցնել ճշմարտությունը։
Սա ոչ թե արդարադատություն է, այլ քաղաքական վախի մթնոլորտ՝ ուղղված ընդդիմադիր մտածող մարդկանց և ազատ խոսքի դեմ։
Որքան էլ իշխանությունները փորձեն կոտրել ժողովրդի կամքը՝ դա դատապարտված է ձախողման։ Ժողովրդի կամքը չի ենթարկվում ո՛չ վարչական ճնշման, ո՛չ բռնության»։