|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը։ Դա պատրաստվում են անել քննչական գործողությունների անվան տակ ու անգամ որոշ քննիչների զգուշացրել են կոնկրետ օրվա համար, որ հոկտեմբերի 27-ին պատրաստ լինեն մուտք գործել Վեհարան։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված քննչական խումբը բազմամարդ է։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացած տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ՝ պարզելու, թե արդյոք Վեհարանում խուզարկություն կատարելու միջնորդությամբ արդեն դիմել են դատարան ու ստացել թույլտվություն։ ՔԿ-ից հերքեցին՝ վստահեցնելով, որ նման որոշում չկա։
Հուսանք իրապես՝ քաղաքական իշխանությունը կցուցաբերի հասունություն ու զերծ կմնա պետության հիմքերը քայքայող հերթական քայլից։
Աղբյուր՝ Փաստինֆո