|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սանկտ Պետերբուրգի կառավարությունում օրերս ստորագրվել է Երևանում գործարար֊տեղեկատվական կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիրը։ Նորաստեղծ կենտրոնը Պետերբուրգի կառավարության կողմից համակարգելու է Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև համագործակցությունը՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և կրթամշակութային ոլորտներում։
Միաժամանակ, գործարար֊տեղեկատվական կենտրոնը իրականացնելու է Պետերբուրգի հայ համայնքի լոբբինգը` նրանց հուզող հարցերը ներկայացնելով Պետերբուրգի կառավարությանը։ Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի որոշմամբ Սանկտ Պետերբուրգի գործարար֊տեղեկատվական կենտրոնի ղեկավար է նշանակվել նահանգապետի խորհրդական Վահրամ Բարսեղյանը։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում