Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրոում է․
Օգոստոսից մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային հիմնական ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը, որն ավարտվելուն պես Հայաստան-Արցախ ճանապարհային կապը կապահովվի ոչ թե ժամանակավոր գրունտային ճանապարհով, այլ՝ նորով։
Արցախը Հայաստանին միացնող նոր երթուղու կառուցումն իրականացնում է 3 ընկերություն։ Ասում են՝ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում, եւ հունվարից կգործի նոր ճանապարհը։
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ինտերնետ կապի համակարգերի տեղափոխմանը, տեղեկացանք, որ էլեկտրահաղորդման եւ ինտերնետ մալուխներն արդեն տեղափոխել են, իսկ գազատարի համար մեծ միջոցներ են պահանջվում, ուստի այժմ հարցը առկախված է, եւ գազամատակարարումը տեղի է ունենում նախկինի պես։ Այսինքն՝ կա վտանգ, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է սադրանքի դիմել, ինչպես Փառուխի դեպքերի օրերին, երբ Ստեփանակերտն օրեր շարունակ զրկված էր գազից։
Ամբողջական հոդվածը ՝ թերթի այսօրվա համարում։