Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության պատարագ է մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում: Հանդիսավոր արարողության տարածքը զարդարված է եղել հազարավոր նարգիզներով, շուշաններով, մեխակներով, վարդակակաչներով, որոնք արդեն քառորդ դար ամեն տարի բերվում են Նիդերլանդներից: Ծաղիկները հիմնականում եղել են դեղին եւ սպիտակ` խորհրդանշելով Վատիկանի դրոշի գույները. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Կեսօրին Ֆրանցիսկոս պապը հայտնվել է Սուրբ Պետրոս տաճարի պատշգամբում, հանդես եկել ավանդական օրհնությամբ` Urbi et Orbi («Քաղաքին եւ աշխարհին») եւ Հիսուս Քրիստոսին խնդրել «դադարեցնել բոլոր պատերազմները` մեծ եւ փոքր, հին եւ նոր»:
Ուղերձում պապն անդրադարձել է նաեւ Ուկրաինային` խնդրելով Տիրոջը «լուսավորել ու ոգեշնչել խաղաղ նախաձեռնությունները` այդ երկրում բռնությունները կանխելու նպատակով»:
Հոգեւոր հովիվն իր խոսքում անդրադարձել է նաեւ Գվինեայում, Սիերա Լեոնեում, Լիբերիայում եւ Սիրիայում տիրող հումանիտար ճգնաժամին, հույս հայտնել Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ խաղաղ բանակցությունների վերսկսման կապակցությամբ: Ֆրանցիսկոսն ուղերձը եզրափակել է` ներկաների, այդ թվում` տոնական պատարագին առցանց հետեւողների մեղքերին թողություն շնորհելով: Պատարագին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ: