Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիայի Էսքիշեհիրի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում բարեկարգման աշխատանքներ են կատարվում, որոնք կավարտվեն 2-3 ամսից. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Եկեղեցու տարածքում տեղադրվելու են քանդակագործ Մեթին Յուրդանուրի ստեղծագործությունները:
Սիվրիհիսարի շրջկենտրոնի աշխատակիցները «Ակօս» շաբաթաթերթի հետ զրույցում ասել են, որ ցանկանում են, որ Պոլսի Հայոց պատրիարքության մասնակցությամբ կատարվի բացման արարողությունը: Նրանք հայտնել են, որ շրջկենտրոնը դրական է վերաբերվում եկեղեցին պաշտամունքային արարողությունների համար բացելուն, սակայն դա քաղաքական կամք է պահանջում:
Եկեղեցին կառուցվել է 1650 թվականին: 1876 թվականի հրդեհից վնասված եկեղեցին վերաբացվել է 1881 թվականին: Եկեղեցու վերակառուցումը սկսվել է 2010 թվականին, երբ Սիվրիհիսարի շրջկենտրոնի սեփականությունը համարվող եկեղեցին հանձնվել է մշակույթի նախարարությանը: