Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դե ինչ, վրացական «Աջարա վոյաժ» տուրիստական ընկերությունը գիշերը ջնջել է սկանդալային հայտարարությունը, որտեղ թվարկվում էր քաղկեդոնիկ մշակույթի մեծագույն նմուշ հանդիսացող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ՝ կից գրառմամբ. «Պատմական Վրաստան!!! Եզակի մշակույթ, որը ցավոք մնացել է Լոռեում։ Հիշենք, թե որքան հեռու ենք եղել, հարգենք հավերժական, խորհրդավոր, մեծ Վրաստանը»։
Ենթադրվում է՝ տուրիստական ընկերությունը գնացել է այդ քայլին բարձրացած աղմուկից հետո՝ կա՛մ սեփական նախաձեռնությամբ, կա՛մ իշխանությունների հորդորով, որոնք, հավանաբար, միանգամայն իրավացիորեն չեն ցանկացել պատմաբանների, մշակութային, կրոնական և հասարակական-քաղաքական գործիչների տիրույթում գտնվող ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ նուրբ հարցերը տեղափոխել ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ միջպետական հարաբերությունների դաշտ և տուրք տալ Արևմուտքի խամաճիկ Սալոմե Զուրաբիշվիլու խառնակչությանը:
Այդուհանդերձ, հայտարարության ջնջված տարբերակը դեռ մնում է Վրաստանի նախագահի անձնական էջում. դե, նա հաստատակամ է իր վնասակար գործունեության մեջ:
Ավելի վաղ գրել էինք, որ Վրաստանում գործող փաստերի ստուգման հայտնի https://factcheck.ge կայքում այս տարվա հունվարին հրապարակված հետաքննության մեջ նախագահի նշված էջը բերված է իբրև նրա 《անձնական պրոֆիլ》, իսկ երեկ ավելի ուշ հենց նույն հարթակի կողմից հաստատվեց՝ այն նախագահի ոչ պաշտոնական պևոֆիլն է:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024 թ․ վերջին, և մեկ ամսից Վրաստանի նորընտիր խորհրդարանը կընտրի նոր նախագահ, որով վերջ կտրվի ևս մեկի քայքայիչ գործունեությանը Վրաստանում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Հայաստանի Ախթալայի, Քոբայրի, Սանահինի, Հաղպատի, Օձունի եկեղեցիներն ու այլ մշակութային հուշարձանները ներկայացրել է որպես «պատմական Վրաստան»։