|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանը և Վրաստանը պետք է ձգտեն հարաբերությունների կարգավորմանը` չնայած Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությանը, որ ներկայումս անհարմար ժամանակ է ՌԴ-ի հետ համագործակցության համար: Այդ մասին РИА Новости-ին ասել է սենատոր Օլեգ Մորոզովը:
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում կասկած է հայտնել, որ ՌԴ-ի հետ համագործակցություն կլինի երկրի` Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ քայլերի պատճառով:
«Վաղաժամ է վերջնական եզրահանգումներ անել: Դարձյալ Վրաստանի նախագահը Ուկրաինայի մասին ասում է այն, ինչը երկրից սպասում են Եվրոպայում և Վաշինգտոնում: Սակայն կարևոր է, որ տիկին Զուրաբիշվիլին չի բացառում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Պետք է փոխադարձաբար ձգտել դրան»,- ասել է Մորոզովը: