Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը ղեկավարում է ռուսամետ կառավարությունը և մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու ցանկության համար։ Նրա խոսքերը մեջբերում է Financial Times-ը։
Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը, որը իշխանության է 2012 թվականից, «վարում է արշավ, որը հիմնված է քարոզչության, բևեռացման և ահաբեկման մարտավարության վրա, ինչպես որ Ռուսաստանում է»։
Նա նաև մեղադրել է իշխող կուսակցությանը պետական պաշտոնյաների վրա ճնշումներ գործադրելու, ընդդիմադիր ակտիվիստների վրա հարձակվելու, լրագրողներին սպառնալու և արտերկրում գտնվող քաղաքացիների համար ընտրություններին դժվարացնելու համար։
Զուրաբիշվիլին ընդդիմադիր է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։ Քաղաքական ուժը փորձել է նախաձեռնել նախագահի իմփիչմենթը՝ պատճառաբանելով նրա չարտոնված արտասահմանյան այցերը, որոնց ժամանակ Զուրաբիշվիլին քննադատել է կառավարությանը:
Զուրաբիշվիլիի և «Վրացական երազանք»-ի հարաբերություններն էլ ավելի են վատթարացել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման ֆոնին։ Ըստ Զուրաբիշվիլիի՝ իշխող քաղաքական ուժի գործողությունները հակասում են Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին։ Իրենց հերթին, «Վրացական երազանք»-ի պատգամավորները բազմիցս հայտարարել են, որ պետության ղեկավարը գործում է՝ ելնելով Արևմուտքի շահերից, աջակցում է արմատական ընդդիմությանը և հանդիսանում է «օտարերկրյա գործակալ» երկրի ներսում։