կարևոր
841 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-29 17:47
Քաղաքական

Հայկական արբանյակի արձակումը փաթեթավորվել և ներկայացվել է որպես մեծ նվաճում, սակայն, իրականում տեղի է ունեցել պետական բյուջեից շուրջ 8 մլն դոլարի մսխում․ Դանիելյան

Հայկական արբանյակի արձակումը փաթեթավորվել և ներկայացվել է որպես մեծ նվաճում, սակայն, իրականում տեղի է ունեցել պետական բյուջեից շուրջ 8 մլն դոլարի մսխում․ Դանիելյան

Օրերս Ազգային ժողովում ԲՏԱ նախարարի նախկին տեղակալ Ավետ Պողոսյանից հետաքրքրվեցի բաց թողնված առաջին հայկական արբանյակի ճակատագրից, դրա արձանագրած հաջողություններից, եթե այդպիսիք կան, և թե արդյո՞ք արդարացված էր նման հսկայական գումարի հատկացումը այդ ծրագրին։ Այս մասին գրում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան։

«Հիշեցնեմ, որ 2022 թվականի մայիսի 25-ին արձակված արբանյակը իշխանական քարոզչամեքենան ներկայացրեց որպես բացառիկ իրադարձություն։

Ավետ Պողոսյանի պատասխանը, թե ծրագիրը միմիայն հաջողել է, այնքան էլ համոզիչ չթվաց։

Եվ այսօր արդեն մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որոնց համաձայն օրերս ԲՏԱ նախարարը կուսակցական նիստում իր մտահոգություններն է հայտնել տիեզերական այս ծրագրի կապակցությամբ, վստահեցրել, որ հայկական արբանյակի՝ տիեզերք բաց թողնելու ծրագիրը իրեն նախորդած նախարարը ձախողել է, կատարվել են սխալ հաշվարկներ, անգամ կա արբանյակի՝ մոտակա ամիսներին ընկնելու հավանականություն, և որ իրենք նոր ծրագիր են մշակում այս ուղղությամբ։

Ստացվում է, որ հայկական արբանյակի արձակումը փաթեթավորվել և ներկայացվել է որպես մեծ նվաճում, սակայն, իրականում տեղի է ունեցել պետական բյուջեից շուրջ 8 մլն դոլարի մսխում»։