Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«120 մլն դոլարի պարգևավճարը՝ օրենքով չնախատեսված, կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Բյուջեից ակնհայտ գողություն է»,- այս մասին երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քորչարյանի խոսքով՝ հնարավոր է կրկնել տարիներ առաջ գրանցած տնտեսական հաջողությունները:
«Եթե դու արգելել ես մարդկանց աշխատել, դու նրանց պետք է օգնություն տրամադրես՝ այնքան ամիս, որքան արտակարգ դրությունը շարունակվում է: Երբ 18-20 ծրագրի մասին է խոսվում, այս ամենը չափազանց անբավարար է: Պանդեմիան այսպիսի ազդեցություն չպետք է ունենար մեր տնտեսության վրա, և երկրորդ՝ կառավարության քայլերը համարժեք չէ այն հարվածին, որը տնտեսություն ստացել է պանդեմիայի պատճառով»,-ասաց նա։
Երկրորդ նախագահի համար կառավարության հայտարարությունները համոզիչ չեն․ «Ես նայում եմ վիճակագրական տվյալներին՝ չեմ տեսնում լավատեսության աղբյուր։ Չեմ կարծում, որ սովի ենք հասնելու, բայց այն փաստը, որ տնտեսությունը լուրջ անկում է ապրելու, իրատեսական է։ Միանշանակ է, որ լավ չի լինելու, ուղղակի խոսքը վատ լինելու խորության մասին է»։
Ըստ նրա՝ կառավարությունը պետք է ընդունի իր սխալները․ «Սխալների վրա սովորելը շատ ավելի արդյունավետ է լինում»։