Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս իշխանական պատգամավորները Ազգային ժողովի ամբիոնից հրապարակավ մեղադրում էին ընդդիմության ներկայացուցիչներին, հատկապես՝ խորհրդարանում աշխատելու երկարամյա փորձ ունեցող պատգամավորներին, պետական ռեսուրսները մսխելու, անիմաստ աշխատավարձ ստանալու մեջ:
Ի դեպ, իշխանական պատգամավորներն հենց իրենք ապացուցեցին իրենց տեսակետների սխալականությունը. այսպես՝ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց ՀՀ պետական բյուջեն իրապես մսխողների վերաբերյալ:
Պարզվում է, որ իշխանական մի քանի պատգամավորներ` Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը և Արման Եղոյանը, հունվարի 31-ից փետրվարի 3-ը գործուղման են եղել Լյուքսեմբուրգում՝ Դքսության Պատգամավորների պալատի ղեկավարի հրավերով։ Հայ երեսփոխանները նշել են, թե «կարևոր նշանակության» հարցեր են քննարկել և «շատ լավ են ներկայացրել Հայաստանի շահերը»:
Իրականում, թե ինչեր են արել իշխանականները, բացի իրենց շրջագայության ընթացքում լուսանկարվելուց, դժվար է ասել, ըստ նրանց՝ դա բոլորին պարզ կլինի հաշվետվությունից:
Պետական բյուջեի հաշվին վոյաժների գնացող և իրապես «ջուրծեծոցով» զբաղվող իշխանականների մի մասը, ամեն օր գալով խորհրդարան, ներկա լինելով նիստերի, այնուամենայնիվ, աչքի չեն ընկնում ոչ մի օրինագիծ հեղինակելով, այլ առավելագույնը՝ դատարկ ելույթներով, ստանում են տարատեսակ պարգևավճարներ, շրջագայում աշխարհով մեկ` դրանով իսկ մսխելով պետական բյուջեի փողերը, սակայն, դրան զուգահեռ , հասցնում են «անիմաստ աշխատավարձ ստանալու մեջ» մեղադրել իրենց քաղաքական հակառակորդներին: