|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների երկու թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝
Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես) նախկինում` ՀՀ մշակույթի նախարար, թարգմանիչ, բանաստեղծ (մրցութային հանձնաժողովի նախագահ),
Արտյոմ Երկանյան՝ հեռուստամեկնաբան, հաղորդավար, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի անդամ,
Նիկոլայ Կոստանդյան՝ «Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ» ՊՈԱԿ֊ի տնօրեն,արվեստագիտության թեկնածու,
Աշոտ Համբարձումյան՝ Հայաստանի ազգային ռադիոյի և կինոկենտրոնի դիզայներ, Երևանի տոնահանդիսությունների և Մոսկվայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ,
Քրիստինե Գյոնջյան՝ Հայաստանի (ցանցային) օպերատորների միության նախագահ:
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտ էր ներկայացրել տասնմեկ մարդ՝
Մրցութային հանձնաժողովը հաղթողներին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում Վանիկ Խեչոյանը ստացել է 1(մեկ), Վասակ Դարբինյանը 3 (երեք), Վարուժան Օլքինյանը 4 (չորս), Հովհաննես Երանյանը 1 (մեկ) և Գագիկ Գինոսյանը 1(մեկ) կողմ ձայն: