Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ում 84 տարեկան հասակում մահացել է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված FETO (Fethullah Terrorist Organization) կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, հաղորդում է Haberturk պարբերականը: Այս տեղեկությունը հաստատել են նաեւ քարոզչի հարազատները, ում նրա նախկին համախոհ Էրդողանը 2016ի շոգ ամռանը հեղաշրջման փորձի «ոգեշնչողն» էր համարում՝ պահանջելով Գյուլենին հանձնել թուրքական արդարադատությանը: «Հիզմեթ» կրոնական շարժման առաջնորդն ինքը հերքել է իր ենթադրյալ մասնակցությունը հեղաշրջմանը․ «եթե լիներ ինչ-որ բան, ում ես դա բանավոր կասեի, գոնե մեկ հեռախոսազրույց, ես ինքս կգայի մեղայականով եւ կասեի՝ թույլ տվեք ինձ մահապատժի ենթարկել», – ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք՝ 2016ի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ թուրք զինվորակններ ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել՝ վերահսկողության տակ վերցնելով ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ Անկարայում, Ստամբուլում, Կոնիայում, Մարմարիսում, Մալաթիայում եւ Կարսում: Չստանալով պատշաճ աջակցություն, այդ թվում՝ քաղաքացիկան բնակչության կողմից, հուլիսի 16-ի առավոտյան խռովարարները ճնշվեցին, ինչը ճանապարհ բացեց Էրդողանի համար դեպի անցանկալի զտումների հերթական ալիք, ընդ որում՝ ոչ միայն բանակում։ Դեռ 2016-ի մայիսին իշխանությունները փակեցին հայտնի Zaman թերթը, սիկ արդեն հեղաշրջումը ճնշելուց հետո (որի փաստը Էրդողանի որոշ հակառակորդների կողմից դիտարկվում է որպես նրա տաղանդավոր բեմականացում)՝ նաեւ շարժման հետ կապված հեռուստաալիքները, բիզնես ասոցիացիաները, դպրոցները, համալսարանները եւ հիվանդանոցները։ Գյուլենի գործունեությունն այնքան լայն էր, որ 2008-ին Prospect եւ Foreign Policy ամսագրերի վարկածով նա ճանաչվեց աշխարհի ամենաազդեցիկ մտավորականը, իսկ Time ամսագիրը նրան ընդգրկեց աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:
Գյուլենը ղեկավարել է սուֆիական «Հիզմեթ» (ծառայություն) կառույցը, որը հիմնված է մյուրիդի (աշակերտ) շեյխին անվերապահ ենթարկվելու սկզբունքների վրա, բայց նաեւ առանձնանում է մի շարք առանձնահատկություններով եւ ոչ միանշանակ քաղաքական պրակտիկայով: Արտաքուստ «Հիզմեթը» բաց կազմակերպություն է, որն ունի ավելի քան հազար ճեմարաններ, քոլեջներ, համալսարաններ, մզկիթներ, աղոթատներ եւ հանրակացարաններ ամբողջ աշխարհում: Նրա շրջանավարտների ընդհանուր թիվը մի քանի միլիոն է. հայտնի է նրա ակնդեթ ուշադրությունը Ռուսաստանի մահմեդական եւ մերձմահմեդական միջավայրում ընթացող գործընթացներին՝ ներառյալ հատուկ հետազոտողների հայտարարութույնների նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Այս կառույցի թաքնված, «շատ ավելի էական գործառույթը», ժամանակին նշել է ռուս իսլամագետ Շամիլ Սուլթանովը․ «այն փնտրում է, հավաքագրում, պատրաստում է պրոֆեսիոնալ կադրեր, եւ հատուկ շեշտը դրվում է տաղանդավոր մարդկանց որոնման վրա»։1990-ականներին գյուլենականներն ամրապնդվել են Թուրքիայի ժանդարմերիայում, դատախազւոթյունում, ոստիկանությունում, արհմիություններում։ 2016ին երկրում «Հիզմեթի» անդամների եւ «համակիրների ընդհանուր թիվը հասել է 3-6 միլիոն. նրանց զգալի մասը ծառայել է պետական ապարատում։ Թուրք հետազոտող Սոներ Չագապտայը կարծում է, որ 2016-ի հեղաշրջման փորձի ժամանակ Գյուլենը ձեռք է բերել ոստիկանության անձնակազմի ավելի քան 70 տոկոսը եւ փաստացի ղեկավարել է թուրքական հատուկ ծառայությունները:
Ամերիկացի քաղաքագետ Ուիլյամ Էնգդալը Գյուլենի կազմակերպությունը համարում է ԿՀՎ-ի ամենամասշտաբային նախագիծը քաղաքական իսլամի հետ վարչության աշխատանքի ողջ պատմության ընթացքում: Երբ 2006 թ-ին ամերիկյան միգրացիոն ծառայությունը փորձեց արտաքսել «Հիզմեթի» ղեկավարին հայրենիք՝ նրա երաշխավորներն էին Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մորտոն Այզեք Աբրամովիցը եւ ԿՀՎ որոշ բարձրաստիճան աշխատակիցներ: Անկարայի համալսարանի պատմության պրոֆեսոր Նեջիպ Հաբլեմիթօղլուն, ով գիրք է գրել ԿՀՎ-ի հետ Գյուլենի կապերի մասին, սպանվել է 2002 թ-ին գրքի հրապարակման նախօրեին: 2012 թ-ին թե նոր Յորք Times-ին տված հարցազրույցում Գյուլենը հայտարարել է. «աշխարհին անհրաժեշտ է մջազգային հարաբերությունների նոր համակարգ՝ քաոսին դիմակայելու համար, եւ այն կարող է ստեղծվել միայն այնպիսի առաջատար երկրների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ այնպիսի հարգված կազմակերպություններ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն եւ ՄԱԿ-ը»: 2000-ականների սկզբին «Հիզմեթն» աջակցում էր Էրդողանի եւ նրա կուսակցւթյան իշխանության գալուն՝ ակտիվորեն աջակցելով ընտրություններում եւ հանրաքվեներում, սակայն 2013 թ-ից սկսած («Գեզի այգու բողոքի ցույցերը») հարաբերությունները վատթարացան՝ Էրդողանի եւ Վաշինգտոնի միջեւ գաղտնի հակամարտության սրմանը զուգահեռ։ Թուրքիայի առաջնորդը սկսել է հեռու մնալ 2000-ականների սկզբին համաձայնեցված արեւմտյան քաղաքակրթությանը արագացված ինտեգրման քաղաքականությունից։ «Զգալով իրեն ուժեղ եւ վստահ՝ Էրդողնը սկսեց ավելի հաճախ խոսել ամբողջ աշխարհի մահմեդականների անունից, հիշել Օսմանյան պետությունը, հիշեցնել Թուրքիայի պատմական իրավունքների մասին եւ այլն։ Ամերիկյան իսթեբլիշմենթի շատ ազդեցիկ մարդկանց դա շատ դուր չէր գալիս», - գրում է Շամիլ Սուլթանովը։Եթե 2016-ի ռազմական հեղաշրջումը հաջողվեր, ապա «Ռուսաստանի կողքին Անկարայում ԿՀՎ տիկնիկավարների կողմից կառավարվող ռեժիմ կհայտնվեր։ Գյուլենը ինքը չէր լինի, նա ստվերային ֆիգուր է, բայց նրա նման մեկը։ Նրանք անվերապահորեն կհնազանդվեին Վաշինգտոնի հրամաններին», - ենթադրում է Էնգդալը։
Հեղաշրջման փորձը ճնշելուց հետո Էրդողանն առաջին հերթին բանակի մաքրում իրականացրեց։ Նրա կողմից «չեզոքացված» պրոգյուլենական զինվորկանների կոնտինգենտը մեծամասամբ ներկայացված էր բանակային էլիտայի կողմից։ Եթե 2016 թ-ին Թուրքիայի զինված ուժերում կար 16 չորս աստղ ունեցող գեներալ, ապա այժմ՝ ընդամենը 7: Հավանաբար, այս միտման պահպանման դեպքում Թուրքիայի ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի թվաքանակը հետագայում եւս կկրճատվի։ Ստոկհոլմի Nordic Research Monitoring Network կենտրոնն անցյալ տարի զեկույց է հրապարակել, որում նշվում է՝ եթե 2016 թ-ին թուրք բարձրաստիճան սպաների թիվը 325 էր, ապա 2019 թ-ի դրությամբ նրանց թիվը նվազել է՝ հասնելով 233-ի, ինչն ազդել է բանակային վերնախավի տրամադրությունների վրա:Սակայն բռնաճնշումները սկսվել են հուլիսյան հեղաշրջումից շատ առաջ։ Թուրքական բանակը միշտ եղել է աշխարհիկ քաղաքականության հենակետը եւ դավանել է «նոր» Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի գաղափարները: Էրդողանին իր գաղափրական հայացքներով դա չէր գոհացնում։ Տեղի ունեցան մի շարք աղմկահարույց դատավարություններ, որոնց ընթացքում տպավորիչ ազատազրկման դատապարտվեցին թուրք նշանավոր զորահրամանատարներ, դատավորներ, դատախազներ, լրագրողներ, քաղաքկան գործիչներ՝ հիմնականում քեմալականներ, որոնց Էրդողանը մեղադրում էր «խորքային պետության» գաղտնի կառույցներին պատկանելու մեջ։ Էրդողանի բռնաճնշումներին թուրք զինվորկանները պատասխանել են սաբոտաժով, որի մասին տեղեկությունները երբեմն տպագրվում են։ Այսպես, 2017 թ-ի մարտին թուրքական Bosphorus Naval News կայքը հայտնել էր գերմանական 209/1400 նախագծի S 357 Gür դիզել-Էլեկտրական սուզանավը շարքից հանելու փորձի մասին։ Թուրքիայի ռազմածովային ուժերի այս Gür սուզանավում հերթապահություն իրականացնող ավագը (petty officer) մի քանի անգամ մտել է նավակի դիզելային ծոցը եւ «մետաղական մասեր, ընկույզներ եւ այլ նմանատիպ իրեր» նետել նավի դիզելային գեներատորների մեջ: Նա ձերբակալվել է «պետության զինված ուժերին պատկանող ծովային տրանսպորտային նավը ոչնչացնելու փորձի» մեղադրանքով։ 2016-ին ԱԿ-Սարայում հայտարարեցին ենթադրյալ գյուլենականների շրջանում ահաբեկչական ընդհատակյա եւ «զուգահեռ պետության» բացահայտման մասին՝ ամեն ինչ անլով, որպեսզի հասնեն նրանց արտահանձնմանն ամենատարբեր երկրներից, ընդհուպ մինչեւ Քենիա: Միեւնույն ժամանակ, Օբամայի վարչակազմի պաշտոնյաները մերժել են Գյուլենին արտահանձնելու Անկարայի խնդրանքը, ինչը լրացուցիչ բարդացրել է հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ:
Մարդիկ, ովքեր պնդում էին, որ մտել են քարոզչի մերձավոր շրջանակի մեջ, խոսում էին նրա կերպարի շուրջ անհատականության մի տեսակ պաշտամունքի մասին: Այսպես, The New Yorker-ի 2016 թ-ի հրապարակումներից մեկում պնդում էին, որ քարոզչի հետեւորդները, իբր, «կռվել են նրա ուտելիքի մնացորդները ուտելու համար, նրանց համար մեծ պատիվ էր նրա կոշիկից ջուր խմելը»։ Շարժման նախկին անդամի խոսքով՝ շատ ադեպտներ «եկել են այն համոզման, որ Գյուլենը Մեսիան է»։ Ֆեթուլլահ Գյուլենը երբեք ամուսնացած չի եղել, նրա ժառանգների ցուցակը դեռ հայտնի չէ։ Նա չէր ցանկանում, որ իր թաղման վայրը վերածվի ուխտագնացության օբյեկտի։ «Ես ուզում եմ, որ իմ գերեզմանն անհայտ մնա», – ասել է Գյուլենը New Yorker-ին տված հարցազրույցում։ - Ես ուզում եմ մենակ մեռնել, որպեսզի ոչ ոք չիմանա իմ մահվան մասին եւ չկարդա իմ համար հոգեհանգստի աղոթքները: Ես ուզում եմ, որ ոչ ոք չհիշի իմ մասին»: Գյուլենի հանգստության հարցում Էրդողանի ԱԶԿ-ի դաշնակից Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին վճռական է տրամադրված. «Թուրքիայում չկա մի վայր, որտեղ հնարավոր լինի հուղարկվորել այդ ահաբեկչին։ Այնտեղ, որտեղ նա թշնամանք է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ, այնտեղ էլ պետք է փտի»։ Նման կարծիքի են նաեւ ԱԶԿ-ում՝ հայտարարելով, որ Գյուլենի համար «թաղման տեղ չի գտնվի»։
«Հիզմեթ» շարժմանը նրա հիմնադրի մահից հետո անխուսափելի պառակտում է սպառնում, վստահ է ATA ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Նամիկ Քեմալ Զեյբեքը. «Քանի որ խոսքը մեկ մարդու վրա կառչած կազմակերպության մասին է, իրավահաջորդ դեռ չկա։ Անխուսափելիորեն, խմբավորում կսկվի առաջնորդության համար պայքար նրանց միջեւ, ովքեր նրանում ընդգրկված են եղել։ Ի վերջո, այս կամ այն կերպ այս գործընթացը կհանգեցնի FETÖ-ի պառակտմանը»: Նրա խոսքով՝ Գյուլենին սատարող օտարերկրյա կազմակերպությունները կարող են «դաստիարակել» նրա փոխարինողին կամ իրավահաջորդ գտնել նմանատիպ այլ կառույցների շարքում: Արդյոք դա այդպես է՝ ցույց կտա եթե ոչ մոտակա, ապա առնվազն միջնաժամկետ հեռանկարը։ Ենթադրվում է՝ այս կամ այն ձեւով շարժումն, այնուամենայնիվ, կպահպանվի, քանի որ նրա գործունեությամբ այս կամ այն ձեւով հետաքրքրված են շատ ազդեցիկ ուժեր։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի