Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ քրեական հեղինակություն` ոմն Արթուր ( Չոփ մականվամբ) փորձել է «Պենտեկոստե» աղանդի ներկայացուցիչներից մեկից 40 հազար դոլար շորթել`ընտանիքի անդամներին վերացնելու սպառնալիքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանը: Նա նշեց նաև, որ Արթուրն այժմ գտնվում է Գորիսի ՔԿՀ-ում, որտեղ հայտնվել է մեկ այլ հանցանքի համար:
«Արթուրը դեռ 9,5 տարի պետք է իր պատիժը կրի, սակայն նրա դեմ նոր դատական գործ կհարուցվի. «Պենտեկոստե»-ի ներկայացուցիչը պատրաստ է դիմել ոստիկանություն: Այժմ Արթուրը տեղափոխվել է պատժախուց, ձեռքից վերցրել են բջջային հեռախոսը, իսկ մինչ այդ հասցրել է զանգել տուժածին և սպառնալ, իսկ հետո համոզել, որ լռի այդ ամենի մասին»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ խոսակցության ձայնագրությունը կա:
Ի դեպ, ըստ բանախոսի, տուժածն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, և Արթուրը նրան սպառնացել է, թե մեքսիկացի ընկերներ ունի, որոնք տուժածին կվերացնեն չլռելու դեպքում: Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ մինչ այդ Արթուրը «Պենտեկոստե»-ի ներկայացուցչից կարողացել է շորթել 60 հազար դոլար` կրկին սպառնալիքի տակ. անծանոթ մարդիկ հայտնվել են այն մանկապարտեզում, որտեղ հաճախում է տուժածի երեխան և, ներկայանալով որպես երեխայի հարազատներ, փորձել են երեխային առևանգել, սակայն դայակները թույլ չեն տվել: