կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 13:45
Քաղաքական

Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի․ Արթուր Ավագյան

Երբ հետհայացք ենք գցում Արցախյան շարժման սկզբին, լցվում ենք հպարտությամբ ու նախանձով այն անհատների նկատմամբ, որոնք կարողացել են հաղթանակ կերտել, Արցախ պահել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող՝ 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը։

«Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշ բարձրացնի, իր դիրքորոշումը հայտնի այս ամենի մասին, քանի որ դեռ իր կարծիքը չի ասել։ Մենք ասում ենք, որ անկախության սերունդը պետք է ասի իր ծանրակշիռ խոսքը։ Մենք ասում են՝ տեսեք, թե ինչ է արվել Արցախը պահելու, Արցախ ունենալու համար, և տե՛ս՝ դու ինչ ես անում։ Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշը վերցնի»,- ասաց Արթուր Ավագյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։