կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-25 18:04
Տնտեսական

Հայաստանում տեղի է ունենում փոքր բաժնետերերի դուրս մղման գործընթաց. Արծվիկ Մինասյան

Հայաստանում տեղի է ունենում փոքր բաժնետերերի դուրս մղման գործընթաց. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ փոքր բաժնետերերի խնդրին` ասելով, որ ներկայումս Հայաստանում տեղի է ունենում փոքր բաժնետերերի դուրս մղման գործընթաց:


Նրա համոզմամբ` բաժնետերերի մասին օրենքն ամբողջությամբ պետք է վերանայվի ու փոփոխությունների ենթարկվի:


ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ի պատասխան, նախ նշեց, որ Հայաստանի շուկան օտարերկրյա ներդրողների համար հասանելի դարձնելը հրատապ է, հետո, անդրադառնալով փոքր բաժնետերերի խնդրին, նշեց, որ այդ հարցը արագ լուծվող հարցերից չէ, որովհետև պետք է փոխվեն ինստիտուտներ ու ռազմավարություն:


«Կիսում եմ Ձեր մտահոգությունը` փոքր բաժնետերերի մասով անելիքներ ունենք, բայց, միայն օրենք փոխելով, հնարավոր չէ դա կասեցնել: Այդ ամենը պետք է փոխվի ինստիտուցիոնալ համակարգում»,- ասաց Ներսես Երիցյանը: