Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան դավադրություն կնքելով՝ միասին են գործել Իրանում անկարգություններ սկսելու համար: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ից, որը հղում է կատարում իրանական IRNA-ին։
Ըստ Իրանի գլխավոր դատախազի՝ Իրանում անկարգությունների հրահրման նախագծողը Կենտրոնական հետախուզական վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին ղեկավար Մայքլ Դ՛Անդրեան է: «Հատուկ խումբ է ստեղծվել Իրանում անկարգությունների հրահրման համար, որը գլխավորել են ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան: Այդ խումբը ղեկավարել է Մայքլ Դ՛Անդրեան և մի սպա: Առաջացած բոլոր ծախսերը հոգացել է Սաուդյան Արաբիան»,- ասել է Մոնթազերին։
Նա հայտարարել է նաև, որ անկարգությունների նախագիծը կազմելու համար բոլոր անհրաժեշտ տվյալները հավաքվել են մի քանի տարվա ընթացքում։ Մոնթազերիի խոսքով՝ նախագծման աշխատանքներին մասնակցել են նաև իրանական արմատական «Իրանում մոջահեյների կազմակերպության» (OMIN) ձախ թևը, միապետական ռեժիմի հետևորդներ, ազգայնամոլներ: