|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մայիսի 15-ին, հինգշաբթի անցկացվելիք հնարավոր հանդիպումը պետք է լավ արդյունքների հանգեցնի։ Արյունահեղությունը պետք է դադարեցվի, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հինգշաբթի անցկացվելիք հանդիպումը չափազանց կարևոր է։ Ես պնդեցի, որ այս հանդիպումը տեղի ունենա։ Կարծում եմ՝ դրանից կարող է լավ բան դուրս գալ։ Դադարեցնել արյունահեղությունը, դա սարսափելի է, դա կոտորած է»,-նշել է ամերիկացի առաջնորդը։
Ըստ Թրամփի՝ ուկրաինացի և ռուս զինվորները միմյանց սպանում են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված մասշտաբով։ Եվ սպանությունները շարունակվում են ամեն շաբաթ։
«Շատ մարտերում անօդաչու թռչող սարքեր են օգտագործվում։ Դա պատերազմի բոլորովին նոր ձև է։ Դա դաժան և անողոք պատերազմ է»,-հավելել է նա։