Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի դատական իշխանությունը քաղաքական նշանակումներով և գործող իշխանության պատվերը կատարելուն միտված մի համակարգ է դարձել։ Այսօր ամենահաճախ խախտվող դրույթներից մեկը խտրականության արգելքի դրույթն է»։ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ունենք կալանավորված անձինք, ովքեր որ կալանքի տակ էին հենց իրենց քաղաքական հայացքների համար, մնացած ամեն ինչը կեղծ հիմնավորումներ են եղել։ Վառ օրինակներ են Գերասիմ Վարդանյանը, Վահե Դանիելյանը և բազմաթիվ այլ հայրենակիցներ։ Բոլոր այս անձինք ենթարկվել են քաղաքական ճնշումների, օգտագործելով դատական համակարգը, օգտագործելով իրավապահների կողմից ակնհայտ խտրական մոտեցումը»,- ասաց Մինասյանը հիշեցնելով, որ 20-ից ավել մեքենաներ այսօր կալանավորված են, բայց դատական իշխանությունը մատը մատին չի տալիս։
«Դաշնակցության նկատմամբ սկսված իրավական «բեսպրեդելը» ոչ մի ձևով չի զսպվում դատական իշխանության կողմից։ Մենք այսօր գործ ունենք մի դատական իշխանության հետ, որն ամբողջությամբ գտնվում է քաղաքական պատվեր կատարելու տրամաբանության մեջ և անթաքույց ձևով սպասարկում է բոլորի շահերը, բացի հիմնական շահից՝ արդարադատության շահից, և սա լավ ապագա չի խոստանում մեզ բոլորիս»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։