Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ երեկվա և կիրակի օրվա գործողություններում հիմնական մեղավոր կողմը իշխանությունն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում։
«Կիրառված ոչ իրավաչափ եւ ոչ համաչափ ֆիզիկական ուժը ոստիկանական զորքերի կողմից դատապարտելի է, առավել ևս երբ դա կատարվում է իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ: Օրենքի կոպտագույն խախտում է, երբ հավաքի ժամանակ անձին հենց այնպես տանում են: Ասում են՝ ցրվեք, բայց որևէ իրավական հիմք չկա ցրվելու»,-ասաց նա:
Իշխանությունը ներդնում է քաղաքական ընդդիմախոսությանը բռնաճնշումների մեթոդով պատասխանելու մշակույթը՝ համոզված է Արծվիկ Մինասյանը։
«Արտակարգ դրությունը չի բացառում հավաքների իրավունքի իրացումը: Որ հիմա գան, ասեն՝ ցրվեք, որովհետեւ այստեղ 7 հոգի մարդ կա հավաքված, սա անտրամաբանական վարքագիծ է: Այդ վարքագիծը չարաշահվում է իշխանության այն ներկայացուցիչների կողմից, որոնք փորձում են իրենց նեղ, փոքր, մանկական երազանքներն իրականացնել մարդկանց նկատմամբ ճնշումների միջոցով»,-ասաց նա:
Նրա համար անհասկանալի է, որ օլիմպիական չեմպիոնին ձևական բանի համար պառկեցնում ես ասֆալտին․ «Սա տիրակալի ձգտման դրսևորում է»:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե հանրությունը չմիավորվի՝ բացառելու այս գործողությունները, շատ շուտով կունենանք մի իրավիճակ, որ տանն անգամ ընտանիքի անդամի հետ խոսելը կդատապարտվի ամենախիստ ձեւով:
Մանրամասն՝ տեսանյութում․