կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-18 16:50
Իրավական

Ռազմական բժիշկներին կրկին կհարցաքննեն

Ռազմական բժիշկներին կրկին կհարցաքննեն

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ,  շարունակվեց  «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

 

Այսօրվա նիստին դատավորը հայտարարեց, որ դեռևս  դատաքննությունն ավարտված համարել չի կարելի, անհրաժեշտ է կրկին հարցաքննել տուժողներին , ինչի շնորհիվ հնարավոր կլինի գնահատել ձեռք բերված ապացույցները և  լրացնել դատաքննությունը:

 Սակայն, այսօրվա նիստին տուժողներից  ոչ ոք չէր ներկայացել:

 

Դատարանն ընդմիջեց  նիստը, որպեսզի  տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը փորձի կապ հաստատել տուժողների հետ և նրանցից պարզի` արդյո՞ք հնարավոր է  այս նիստին ապահովել նրանց ներկայությունը, թե` ոչ:

Սակայն Եգորյանը պարզեց, որ տուժողներից Արտակ Բայադյանը վիրահատարանում է, իսկ  Գարիկ Սողոմոնյանն էլ հերթապահում է: Նշենք, որ նրանք երկուսն էլ ռազմական բժիշկներ են:

Տուժողների բացակայության պայմաններում անհնար էր շարունակել նիստը, ուստի դատավոր Դ. Հարությունյանը հետաձգեց այն և նշանակեց հոկտեբերի 21-ին: