|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով այս օրերին նախատեսվում է հարցաքննել մոտ երկու տասնյակ անձի, այդ թվում` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի ընկերներին: Մեր տեղեկություններով՝ այս անձանց արդեն իսկ ուղարկվել են ծանուցագրեր, որպեսզի պատշաճ ներկայանան վարույթն իրականոցնող մարմին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն էր իրականացվել Սուրիկ Խաչատրյանին պատկանող` Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։ Առգրավվել են Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու ժամանակ վերջիններիս հագին եղած հագուստները, և արյան նմուշներ հայտնաբերելու նպատակով նշանակվել են դատակենսաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում ծանր վնասվածքներ են ստացել Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ և Հարություն Զաքարյանները, երկուսն էլ վիրահատվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ: