|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նիկոլ Փաշինյանն ուժայիններով լեցուն դահլիճում հնչեցրել է հերթական սուտը՝ «Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացված է, այլևս դրան վերադարձ լինել չի կարող»։
Իսկ ի՞նչ անուն կտա, ինչպե՞ս կկոչի հետևյալ դատական գործը, որի անունն է դարձել «10-ի գործ»։ Սա բոլոր ատյաններով անցած և ապացուցված քաղաքական հետապնդման ամենավառ օրինակն է, որի շահառուն հենց ինքն է եղել 3,5 տարի շարունակ, որում մեղադրվում էի նաև ես, իսկ այժմ՝ արդարացված եմ»։