Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «Միլթոն» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 16-ի։ Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Հոկտեմբերի 9–ին ուշ երեկոյան «Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդայի կենտրոնական արևմտյան ափին՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով երրորդ կատեգորիայի: Փոթորկից առաջ նահանգով մի քանի տորնադո է անցել, ինչը հանգեցրել է լրացուցիչ ավերածությունների:
«Առնվազն 16 մարդ է մահացել փոթորկի հետ կապված»,-հայտնում է հեռուստաալիքը:
Նշվում է, որ տարերքից տուժածների համար նախատեսված ժամանակավոր կացարանները լեփ-լեցուն են, ընդ որում՝ հյուրանոցային համարների գները կտրուկ աճել են: Հեռուստաալիքի տվյալներով՝ մինչև վերջերս Ֆլորիդայի շատ բենզալցակայաններ փակ էին, և բնակիչները վառելիք գտնելու հարցում դժվարությունների էին բախվում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 7-ին կարգադրություն է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ նահանգին մոտեցող «Միլթոնի» պատճառով, և կարգադրել է տեղի իշխանություններին դաշնային օգնություն տրամադրել: Փոթորիկը Ֆլորիդայի արևմտյան ափին ցամաք է հասել հոկտեմբերի 9–ի գիշերը։ Ըստ PowerOutage.us մշտադիտարկման պորտալի՝ տարերքի պատճառով Ֆլորիդայի գրեթե 3,4 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության: