|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 20-ի. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Դյուեյնա Սենդսին:
Նշվում է, որ զոհերի թիվն ավելացել է, քանի որ փոթորկի վնասները վերացնելիս փլատակների տակից են դուրս բերել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր 7 զոհի մասին:
Հիշեցնենք, որ «Դորիան» փոթորիկը հարվածել էր Բահամյան արշիպելագի հյուսիսային Աբակո կղզու ափերին: Փոթորկի հետևանքով վնասվել կամ ավերվել է մոտ 13 հազար շինություն:
Bloomberg-ի տվյալներով՝ 50 000 բնակչություն ունեցող Մեծ Բահամա կղզին հեղեղվել է մոտ 70% -ով: