|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բահամյան կղզիներում «Դորիան» անունը կրող փոթորկի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել: Այս պահի դրությամբ զոհվել է ավելի քան 7 մարդ. հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսի հայտարարությանը «ZNS Bahamas» հեռուստաալիքի եթերում:
«Եվս երկու տուժած տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրանք մահացել են: Մահացածների թիվը հասել է 7-ի, սակայն սա դեռ վերջնական թիվը չէ»,- ասել է Մինիսը` նշելով նաև, որ երեքշաբթի Բահամյան կղզիներ կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը:
Հավելենք, որ «Դորիան» փոթորիկը ստացել է վտանգավորության ամենաբարձր` 5-րդ աստիճանը: Փոթորկի առաջին զոհը Բահամյան կղզիների բնակիչ՝ 7-ամյա Լաչինո Մկինտոշն է: Նրա քույրը ևս անհայտ կորել է: