Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Դեբի» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափ։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Փոթորիկների դեմ պայքարի ԱՄՆ ազգային կենտրոնը (NHC):
Ավելի վաղ NHC-ը տեղեկացրել էր, որ «Դեբի» արևադարձային փոթորիկը ուժեղացել է՝ հասնելով ժամում 120 կիլոմետր արագության։
«Դեբին հենց նոր է հասել Ֆլորիդայի Բիգ Բենդ շրջան։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ի հարավ-արևելքում սպասվում են սաստիկ ջրհեղեղներ», - ասվում է NHC-ի կայքում հրապարակված հրապարակման մեջ:
Նշվում է, որ փոթորկի նախազգուշացում է գործում նաև Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգների ափամերձ հատվածի համար։