|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երկուշաբթի երեկոյան Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքի բնակելի թաղամասում Սու-34 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, նրանց թվում կա երեք երեխա, 19 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը, գրում է svoboda.org-ը:
Չորսը ուղղաթիռով տեղափոխվել են Կրասնոդար, մնացածները մնում են տեղի հիվանդանոցում։
Նախորդ գիշեր Սու-34 ռմբակոծիչն ընկել է բնակելի շենքի բակում։ Միջադեպի պատճառը եղել է շարժիչներից մեկի բռնկումը թռիչքի ժամանակ։ Վթարի ժամանակ թափված վառելիքը բռնկվել է, կրակը տարածվել է շենքով։ Հրդեհն ընդգրկել է 1-9-րդ հարկերը։ Օդաչուներին հաջողվել է ինքնանետվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է 68 փրկված և ավելի քան 360 տարհանված բնակչի մասին։